ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Խոդորկովսկին կարող է մեկնել Շվեյցարիա

Խոդորկովսկին կարող է մեկնել Շվեյցարիա
31.12.2013 | 01:22

Գերմանիայում գտնվող Միխայիլ Խոդորկովսկին Շվեյցարայի վիզա է ստացել կես տարով՝ հաղորդել է նրա մամլո քարտուղար Օլգա Պիսպանենը: Գերմանիայում գտնվող տիկնոջ՝ Իննայի հետ նա կորոշի իր հետագա բնակության վայրը: Մինչ այս նա Գերմանիայում բնակության մեկ տարվա վիզա ուներ, բայց առանց Շենգենի գոտում ազատ տեղաշարժվելու իրավունքի:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ